Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի նախագահն անդրադարձել է Կարմիր շուկայի առնչությամբ շրջանառվող լուրերին

Արցախի նախագահն անդրադարձել է Կարմիր շուկայի առնչությամբ շրջանառվող 
լուրերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի ընթացքում հակառակորդն ամեն գնով ցանկացել է վերցնել Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կարմիր շուկայի գյուղական համայնքի բնակչության հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում այդ կապակցությամբ շրջանառվող տարաբնույթ խոսակցություններին:

«Մեր հերոս տղաների ու ձեր շնորհիվ՝ հաջողվել է պահել գյուղը: Բանակցությունների ընթացքում, երկար ժամանակ, ամեն քայլ անում էին, որպեսզի մենք հանձնենք Կարմիր շուկան: Սակայն ես ասել եմ՝ մոռացեք Կարմիր շուկան: Ավելին՝ քաղաքաշինության նախարարը հանձնարարական է ստանալու՝ լրացուցիչ ուժեր ներգրավել գյուղում շինարարական աշխատանքներն ակտիվացնելու համար: Պատերազմից հետո ամենավատ վիճակում գտնվում են Թաղավարդն ու Կարմիր շուկան, բայց մենք չենք հուսահատվել, այլ հակառակը՝ ամենաառաջինն այստեղ ենք շինարարություն սկսել: Առաջիկա 3 տարում պետք է ավարտենք տեղահանվածների բնակարանային խնդրի լուծումը, այնուհետև՝ նրանց, ովքեր տուն չունեն: Կարմիր շուկայում 140-150 առանձնատուն ենք կառուցելու: Այդ աշխատանքները մեր ուժերով պիտի իրականացնենք: Ուստի ձեր աշխատանքներն ուղղեք շինարարական բրիգադներ ձևավորելուն»,-մասնավորապես ասել է Արցախի Հանրապետության նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]