Քաղաքականություն

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

1 րոպեի ընթերցում

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։

Պոլ Ռիչարդ Գալագերը նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Վատիկանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, իսկ դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են:

Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը նշել է, որ կցանկանային ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» լուծման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում