Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում․ Արման Թաթոյան

Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի 
հիմքում․ Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել և վեր է հանել Արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկան, որտեղ նշվում է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է դրվեն կադաստրային փաստաթղթերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անգամ տեղեր կան, որ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետև հիմքում մարդու իրավունքն է։ Ես նայում եմ մարդու տեսանկյունից՝ ունեմ պետությունից ստացած փաստաթուղթ, որը տրված է ինձ և ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով տնից կամ հողից զրկվել եմ։ Այստեղ պատասխանատվության առումով նկատի ունեմ ադրբեջանական կողմին, այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ»,- ընդգծեց Թաթոյանը։

Ըստ ՄԻՊ-ի՝ կադաստրային փաստաթղթերի օգտագործման մասին խոսվում է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]