Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իմ քայլի» պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը

«Իմ քայլի» պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան 
դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորներն ասացին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում`անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելու դեպքին:

«Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասաց Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում:

«Երբևէ իրենց անձի դեմ ուղղված որևէ ճնշում անընդունելի է` անկախ այդ քաղաքական գործիչների քաղաքական ուժի պատկանելիությունից»,- նշեց Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հավելեց, որ նման երևույթներ առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018 թ., այլ 2008 թվականին՝  ներկայիս ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ:

«Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ: Ես դատապարտել եմ այդ երևույթը 2008-ին, 2018-ին և դատապարտում եմ հիմա»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]