Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից շատ հետ ենք. Փաշինյան

Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային 
ստանդարտներ կան, որից շատ հետ ենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, և Հայաստանն այդ ստանդարտներից շատ հետ է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք ու լուծումները գտնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնել նաեւ մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: «Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով, պետք է հաշվի առնենք, որ դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]