Հասարակական

Պատգամավորները փոփոխություն են առաջարկել դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում

1 րոպեի ընթերցում

Պատգամավորները փոփոխություն են առաջարկել դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց դատավորի կենսաթոշակի սահմանման կարգում փոփոխությունների օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցույթան անդամներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

«Առաջարկվում է դատավորի կենսաթոշակը սահմանել հետեւյալ կերպ. զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված գումարի 75%-ի և դատավորին նշանակված՝ անուիտետի և ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով: Գործող կարգավորումներով դատավորները կենսաթոշակ են ստանում աշխատավարձի հարկված գումարի 55%-ի չափով»,- ասաց Դավթյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում