Հասարակական

Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանում քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում, իսկ կալանավորումը՝ ապօրինի:

Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, , բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում