Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու և ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ ինչ նշանակություն ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջադրված մեղադրանքը որակում է որպես քաղաքական հետապնդում:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am