Անհետ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են Ջրականում, Հադրութում և Քաշաթաղում
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Որոնողափրկարարական 3 ջոկատ մարտի 4-ին որոնումները շարունակում է Ջրականի (Ջեբրայիլ), Հադրութի շրջաններում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում: