Արցախ

Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. Արցախի ԱԻՊԾ

1 րոպեի ընթերցում

Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արցախի հարավային թեւում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:

Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:

Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն»,– ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում