Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը

ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի 
դրույքաչափերը փոփոխող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է փոփոխել դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնխարարը նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշ տուրքեր 1999-ից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ ՀՀ-ում այդ ընթացքում սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են փոխվել: «Այժմ Առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, Վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, Վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց նա ու հավելեց՝ սրանք սահմանվել են կոնկրետ հաշվարկներով:

Սնանկության վարույթով տուրքն է փոխվում, դարձվում է 1 մլն և 500 հազար դրամ՝ համապատասխանաբար իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության դեպքերի համար: «Սա կնպաստի սնանկության գործերի դեպքում քիչ դիմումների ներկայացմանը և քաղաքացիների, իրավաբանական անձանցª քիչ սնանկուÃյան գնալուն»,-ասաց նա:

Վեճերի այլընտրանքային լուծման համար սահմանվել են արտոնություններ՝ տուրքերի տեսքով: Մասնավորապես, արբիտրաժի կատարողական թերթի համար պետական տուրք չի գանձվելու: Սահմանվել են նաև այլ արտոնություններ:

Նախագիծը նպատակ ունի զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը ողջունեց ռազմավարական նպատակը՝ նկատելով, որ սա կնպաստի նաև պետական համակարգի ուսերից թոթափելու դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը: Սակայն նա նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակները պետք է ստեղծվեին, հետո նոր պետտուրքը բարձրացվեին:

Նույն խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ համավարակից, պատերազմից հետո լրիվ ուրիշ իրականություն է, հարցրեց, թե որքանո՞վ է արդիական քաղաքացիների համար նոր բեռ ավելացնելը: Փոխնախարարը արձագանքեց՝ 1999-ի համեմատ՝ անկախ 2020-ի վատ տնտեսական ցուցանիշների պարագայում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մոտ 4-5 անգամ բարձր են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]