Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատրաստ եմ զիջումների, սակայն ոչ միակողմանի. Մարուքյանն իր առաջարկի համար սպասում է Փաշինյանի արձագանքին

Պատրաստ եմ զիջումների, սակայն ոչ միակողմանի. Մարուքյանն իր առաջարկի համար 
սպասում է Փաշինյանի արձագանքին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ արված իր առաջարկի համար սպասում է վարչապետ Փաշինյանի արձագանքին՝ շեշտելով երկիրն այս իրավիճակից դուրս հանելու համար պատրաստ է զիջումների, սակայն միակողմանի զիջումների պատրաստ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանն իր առաջարկի վերաբերյալ իշխանական պատգամավորների արձագանքները պաշտոնական չի համարվում, նա սպասում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին: «Խնդիրը հիմա այնքան է սրված, որ եթե անգամ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրամանագիրը ստորագրվի էլ, խնդիրը չի կարգավորվելու: Իմ առաջարկը հետևյալն է՝ բանակին եկեք հանգիստ թողեք, մի քաղաքականացրեք, թողեք, թող զբաղվեն բանակը վերականգնելու գործով, մենք քաղաքական գործիչներով գնում ենք արտահերթ ընտրությունների, և ժողովուրդը թող որոշի, թե ով է լինելու երկրի ղեկավարը»,-ասաց Մարուքյանը:

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ իշխանությունն արտահերթ ընտրություն չի ուզում անել, քանի որ գիտի, որ պարտվելու է: «Եթե իշխանությունն ուզում է արտահերթ ընտրություն անել, իր ձեռքում է, կարող է ամեն րոպե ցրել խորհրդարանը: Եթե մտավախություն ունի, որ ընդդիմությունը կարող է առաջադրվել (Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդդիմությունը առաջադրի վարչապետի թեկնածուին-խմբ.), ասում ենք՝ չենք առաջադրվում, ցրեք այս խորհրդարանը: Եթե այս պայմաններին իրենք բավարարեն, չենք առաջադրվի»,-ասաց նա ու հավելեց, որ իր առաջարկն ուժի մեջ է:

Միևնույն ժամանակ Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք ցանկացած կոմպրոմիսի գնացող են: «Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության: Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է, ցրեք խորհրդարանը, ինչ ինքը ուզենա, պատրաստ ենք: Պատրաստ ենք ցանկացած հուշագրի ստորագրման»,-ասաց նա:

Նա, սակայն, նշեց, որ իշխանության փաստարկները պատրվակներ են, իշխանությունն առանց նախապայմանների չի ցրի խորհրդարանը: Մարուքյանը հավելեց. «Ես սպասում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս առաջարկը ես եմ ներկայացրել, պետք է արձագանքի Փաշինյանը: Առաջարկը Փաշինյանի թիմի անդամին չի ուղղված»:

Անդրադառնալով հարցին՝ եթե Փաշինյանը հանդիպման հրավեր անի, պատրաս՞տ է իր առաջարկից ինչ-որ զիջումների՝ Մարուքյանն ասաց. «Ես պատրաստ եմ ցանկացած կոնսուլտացիաների: Ես պատրաստ եմ զիջումների՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Ես պատրաստ չեմ միակողմանի զիջումների: Իշխանությունը պետք է զիջումների գնա, որ երկիրն այս վիճակից դուրս գա: Ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող երկիրն իր զիջումներով այս իրավիճակից դուրս հանել»:

Էդմոն Մարուքյանն ավելի վաղ առաջարկել էր՝ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]