Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվՏեր Կյուրեղքահանա Տալյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Այո, ցավոք, իրականություն է»,- նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
ԱԻՆ-ը հայտնել էր, որ մարտի 1-ին, ժամը 08:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենան ընկել է ձորը, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց: