Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը

Վազգեն Մանուկյանի համոզմամբ`  նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից 
ազատելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

 «Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը:

«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]