ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին նշելու է աստղագետ Վահե Օսկանյանի 100-ամյակը և աստղադիտակների կոնստրուկտոր Բագրատ Իոնիսյանի 110-ամյակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Ներկայացնելով աստղագետ Վահե Օսկանյանին` Բյուրականի աստղադիտարանի տնօրենn ասաց, որ աստղագետը Սողոմոն Թեհլերյանի հետ ազգակացական կապեր ունի:
«Օսկանյանը Հարասլավիայում բելգրադի աստղադիտարանի տնօրենն էր: Շատ հայտնի աստղագետ էր, հետո Համբարձումյանը 1964 թվականին հրավիրել է Բյուրականի աստղադիտարան»,- ասաց Միքայելյանը:
Իսկ Բագրատ Իոնիսյանը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի, Խորհրդային Միության ամենահայտնի կոնստրուկտորներից մեկն էր:
«Իոնիսյանն աշխատում էր Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումում որպես տնօրեն: Խորհրդային Միության բոլոր խոշոր աստղադիտակների կոնստրուկտորն է հանդիսացել»,- եզրափակեց Միքայելյանը: