Քաղաքականություն

Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անհնազանդության ակցիաների շրջանակներում քաղաքացիները ցանկանում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ վարչապետն արդեն կառավարության 3-րդ մասնաշենքում է. նա խորհրդակցություն է անցկացնում շրջակա միջավայրի նախարարությունում:

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվեց քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ուղղակի որևէ հանրային հենարան երկրում չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում