1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել 
ազատ արձակել ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն մասնավորապես նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև համագործակցության, ինչպես նաև Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատերազմի ժամանակ գերեվարված քաղաքացիներին ու ռազմագերիներին»:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը:

Տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպություններ կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հայրենադարձումը նաև 2020թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կարևորագույն կետերից է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]