Սպորտ

Ջոկովիչը 9-րդ անգամ հաղթեց Australian Open-ում

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը 9-րդ անգամ հաղթեց Australian Open-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիել Մեդվեդևի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 7:5, 6:2, 6:2 հաշվով:

Ջոկովիչն արդեն 9-րդ անգամն է հաղթում Ավստրալիայի բաց առաջնությունում: Մեծ սաղավարտի մրցաշարերում սերբը հաղթել է ընդհանուր առմամբ նվաճել է 18 տիտղոս:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի անցկացվեց Մելբուրն քաղաքում:Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում