Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, այն կցրտի 4-6 աստիճանով
14:30, 21 Փետրվար 2021
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 21-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերն` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան, 5-10մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում