Հասարակական

Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ

1 րոպեի ընթերցում

Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցվները Երևանի Փոքր կենտրոնում փողոցներ են փակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի ավարտից հետո հայտարարվեց 4 ուղղություններով՝ Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներով երթ անցկացնելու մասին:

Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ երթ են անցկացնում հանրահավաքի մասնակիցները, կան փակ փողոցներ:

Անհնազանդության ակցիաները շարունակվում են:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ փետրվարի 22-ից սկսած Երևանում ամեն օր անհնազանդության ակցիաներ են ակցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում