Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք 
չի եղել և չկա.Վահրամ Դումանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անհիմն է համարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցնում է, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրեր առաջ հերքել է միացման մասին համացանցում տարածվող ինֆորմացիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց. «Այդ հարցը պատահաբար եմ լսել: Չգիտեմ, թե այն ում երևակայության արդյունքում է թևավորվել: Թատերական ինստիտուտի ուսանողներն էլ ակցիա էին իրականացնում»,- նշեց Դումանյանն ու ընդգծեց, որ Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա:

Ավելի վաղ համացանցում և այլ հարթակներում լուրեր էին պտտվում այն մասին, թե ԵԹԿՊԻ-ն առաջիկայում միացվելու է Մանկավարժական համալսարանին: Թատերական ինստիտուտի ուսանողներին մտահոգել էր շրջանառվող ինֆորմացիան, և նրանք բուհում բողոքի ակցիա էին նախաձեռնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am