Սփյուռք

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ամերիկայի հայկական համագումարը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:

«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ:

Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված էր. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»: Պաստառի վրա նշված էր, որ գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում