Սպորտ

Իգոր Պադերինը կրկին կխաղա «Ուրարտու»-ում

1 րոպեի ընթերցում

Իգոր Պադերինը կրկին կխաղա «Ուրարտու»-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իգոր Պադերինը, որը նախորդ տարվա ամռանը ժամկետից շուտ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում էր կայացրել, վերադառնում է խաղադաշտ. նա կրկին կխաղա «Ուրարտու»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները ևամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ․

«Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, առաջադիմում եմ։ Շատ երկար ժամանակ եմ բաց թողել, բայց իմ կարիերայում նման փուլեր եղել են, երբ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել առանց ֆուտբոլի մնալ տևական ժամանակ, բայց երբ ֆուտբոլը շատ ես սիրում, ապա վերադառնալը դժվար չի լինում։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել թիմին»,- նշել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Պադերինը նախորդ տարի էր տեղափոխվել«Ուրարտու», որի կազմում մասնակցել էր պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում