Հասարակական

ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում փետրվարի 18-ին կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցինՀեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քնարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում