Հասարակական

Սահմանը հատելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի. նախարար

1 րոպեի ընթերցում

Սահմանը հատելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ թեստի մեթոդով կորոնավիրուսի ախտորոշման անալիզ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի: Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ այդ պայմանն անհրաժեշտ է համավարակը զսպելու համար:

«Այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում, բայց այն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: Աշխարհը փորձում է համավարակի պայմաններում վերադառնալ բնականոն կյանքի: Անհնար է սահմանները տարիներով, ամիսներով փակ պահել, ուստի մարդիկ լուծում են որոնում: Դրանցից մեկը ՊՇՌ մեթոդով թեստավորումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում