Հասարակական

Շղթայական վթարների պատճառով Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցը դարձել է ոչ երթևեկելի

1 րոպեի ընթերցում

Շղթայական վթարների պատճառով Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցը դարձել է ոչ երթևեկելի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի մի քանի տեղ շղթայական վթարների պատճառով: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ փետրվարի 18-ի վաղ առավոտյան տեղացած ձյան պատճառով, թեք իջնող ճանապարհին ստեղծվել է անանցանելի իրավիճակ:

Մի հատվածում բախվել են 11-ից ավելի մեքենաներ, մյուս հատվածում՝ 7 մեքենա: Նշված հատվածում երթևեկությունն ընդհանրապես դադարեցված է: Չի գործում հասարակական տրանսպորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում