Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 62 հազար արցախցի է դիմել միանվագ աջակցության համար

Ավելի քան 62 հազար արցախցի է դիմել միանվագ աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել և ըստ փուլերի՝ իրականացվում է  250,000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն այն արցախցիներին, ում բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի,սոցիալական հարցերի  նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

«Միանվագ  250,000 դրամ աջակցության համար մինչ այժմ  դիմել է 62 հազար 727 քաղաքացի։ Վճարման ցուցակ ներառված քաղաքացիների ցանկը մշակման փուլում է: Ընթացքում համադրվում են մեզ մոտ գտնվող դիմումները,իսկ գումարի բաշխումն իրականացվում է դրան  զուգահեռ՝ փուլային կարգով:Հնարավոր է, որ դիմումների  համադրման գործընթացի արդյունքում՝ ընտանիքի տարբեր անդամներին  աջակցությունը տրամադրվի տարբեր փուլերի ընթացքում»,-մանրամասնեց Մանուչարյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին 250 հազար դրամ միանվագ աջակցություն է տրամադրվում, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Աջակցությանը կարող են դիմել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]