Քաղաքականություն

Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել են վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան

1 րոպեի ընթերցում

Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել են վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

Թեմայի վերաբերյալ«Ֆեյսբուք»-իիր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․

«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը: Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք»,- գրել է Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում