Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ենթադրվում է, որ 106 զինծառայողների փոխանցված աճյունները Ջաբրայիլում և Ֆիզուլիում անհետ կորածներից են

Ենթադրվում է, որ 106 զինծառայողների փոխանցված աճյունները Ջաբրայիլում և 
Ֆիզուլիում անհետ կորածներից են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին փոխանցված  106 զինծառայողների աճյուններին նկատված հողից ենթադրվում է, որ նրանք հուղարկավորված են եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ադրբեջանական կողմից զոհվածների աճյունների փոխանցման ուղղությունից նաև  ենթադրվում է, որ զոհված զինծառայողները Ջաբրայիլի և Ֆիզուլու մարտական գործողությունների հատվածներում անհետ կորածներից են: Այդ ուղղությամբ անհետ կորածների վերաբերյալ ամենաշատ թվով դիմումներն են ստացվել ծնողների ու հարազատների կողմից»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով փետրվարի 17-ին ևս որոնումներ չեն իրականացվում:

Հրադադարից հետո որոնումների արդյունքում առայսօր հայտնաբերված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1485 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am