Հասարակական

ԼՀԿ ղեկավարը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ ղեկավարը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մտադրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, ուզում եք այդ կոնտինգենտը մեր անվտանգությունն ապահովի, բայց իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞, դա արդա՞ր է»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ ինքնիշխանությունը լեզուներով պայմանավորված չէ: ԼՀԿ ղեկավարը բերեց Շվեյցարիայի օրինակը, որը 1-ից ավելի պաշտոնական լեզուներ ունի, և հարցրեց՝ հիմա այն սուվերեն չէ՞:

Արցախի Ազգային ժողովում շրջանառվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում