Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ չի ստացել ավերածությունների մասին ահազանգեր

Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ չի ստացել ավերածությունների 
մասին ահազանգեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգ չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի մարզպետի խոսնակ Դիանա Դավթյանը:

«Այս պահի դրությամբ մարզպետարանը ավերածությունների մասին ահազանգեր չի ստացել»,-ասաց նա:

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարություն  սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am