Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն հայտարարել է հակամարմինների առկայության պարագայում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու մասին

ԱՀԿ-ն հայտարարել է հակամարմինների առկայության պարագայում կորոնավիրուսով 
կրկնակի վարակվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2 նոր մանրէահիմքերով կրկնակի վարակվելու դեպքերի մասին, չնայած վիրուսի դեմ հակամարմինների առկայությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը:

«Մենք այժմ տեղեկություններ ենք ստանում վիրուսի նոր մանրէահիմքով կրկնակի վարակվելու մասին։  Եվ ՀԱՀ - ից նախնական հաղորդումներ են եղել, որոնք ենթադրում են, որ արդեն հիվանդացած մարդիկ կարող են կրկին վարակվել»,- նշել է նա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այժմ ընթանում է հետազոտություն առ այն, թե որքան ժամանակ է բավարարում արդեն հիվանդացած-առողջացածների իմունիտետը, պատմել է Սվամինաթանը։  Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ պատվաստվածների ճնշող մեծամասնությունը վարակը թեթև է տանում:

Ինչպես նկատել է Սվամինաթանը, նախնական հաստատվել է, որ պատվաստումը նվազեցնում է վիրուսի վարակելիությունը, և կա պատվաստումից հետո COVID-19-ի փոխանցման մակարդակի նվազեցման հավանականություն:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ համավարակի ընթացքում ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 107,4 մլն մարդ, մոտ 2,36 մլն մարդ մահացել է: Այժմ սկսել են տարածվել SARS-CoV-2-ի նոր մանրէահիմքերը. բրիտանականն արդեն հայտնաբերել են 86, հարավաֆրիկյանը՝ 44, իսկ բրազիլականը՝ 15 երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am