Հասարակական

Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2021-ին հանդես կգա նոր նախաձեռնություններով

1 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2021-ին հանդես կգա նոր նախաձեռնություններով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում 2021 թվականին նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը:

«Դեռևս չեմ ցանկանա շատ փակագծեր բացել մեր ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Երևանցիների և մեր մյուս հյուրերի համար նոր նախաձեռնություն ունենք, քայլեր ենք անելու, որպեսզի այն ավելի գրավիչ դառնա: Միայն մեկ գաղտնիք կարող եմ բացել՝ այժմ աշխատանքներ ենք տանում նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ»,- նշեց Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ տարում կենդանաբանական այգում մարդիկ ականատես կլինեն տարբեր նախաձեռնությունների և նորությունների: Ղահրամանյանը վստահեցրեց, որ 2021 թվականը բեկումնային տարի է լինելու այգու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում