Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի սպառողական շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների գներով

Արցախի սպառողական շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է 
պարենային ապրանքների գներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 2 տոկոս գնաճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

«Սպառողական շուկայի գների այս ցուցանիշը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5,5 տոկոս գնաճով: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)  գներն աճել են 5,1 տոկոսով,  ոչ պարենային ապրանքների գները՝ 0,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են՝ 1,6 տոկոսով: Ըստ դիտարկվող քաղաքների՝  սպառողական գների ինդեքսը 2021 թվականի հունվարին՝ 2020թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է  Ստեփանակերտում` 2,4 տոկոս, Ասկերանում` 1,6 տոկոս, Մարտակերտում՝ 1.5 տոկոս, Մարտունիում՝ 1 տոկոս»,- հայտնում են վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ այս տարվա հունվարին, 2020թ. հունվարի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 2,9 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)՝  5,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6 տոկոս, իսկ
ծառայությունների սակագներինը՝ 0,4 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]