Արցախ

Արցախում սոցիալական խնդիրների մոտ 98 տոկոսը պետական աջակցությամբ լուծում է ստացել.Մանե Թանդիլյան

2 րոպեի ընթերցում

Արցախում սոցիալական խնդիրների մոտ 98 տոկոսը պետական աջակցությամբ լուծում է ստացել.Մանե Թանդիլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ֆինանսական ուղիղ աջակցություն է ստացել արցախցի 108 հազար ընտանիքից՝ մոտ 100 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ Աժ նիստի հարցուպատասխանի ընթացակարգի ժամանակ:

Մեկնաբանելով՝Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Մոսիյանի այն հարցադրմանը, որը վերաբերում է Արցախում սոցիալական խնդիրների լուծված լինելու հանգամանքին, Մանե Թանդիլյանը հայտնել է, որ հրատապ լուծում պահանջող խնդիրների մոտ 98 տոկոսը պետական ֆինանսական ուղիղ աջակցությամբ լուծում է ստացել:

« Արցախցի միջին՝ 5 հոգանոց ընտանիքը ստացել է 2 միլիոն դրամի չափով պետական ուղիղ աջակցություն: Այդ շրջանակներում բազմաթիվ ընտանիքներ ապահովվել են կենցաղային տեխնիկայով,գույքով,կացարանով:Սոցիալական մի շարք խնդիրների լուծման հարցում՝ առկա են որոշ ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք պատրաստ չէին պատերազմական ու հետպատերազմական իրավիճակին: Ամենօրյա ռեժիմով ստանում ենք այդպիսի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ բարձրաձայնումներ և հետամուտ ենք դրանց լուծմանը: Հրատապ ու չլուծված խնդիրներից է բնակարանային ապահովումը: Այս հարցի լուծումը դիտարկում ենք գյուղական բնակավայրերում: Այժմ քննարկում ենք այնպիսի ծրագիր, որի միջոցով մարդիկ համոզված կլինեն՝ երբ և ինչպիսի բնակարան կստանան»,-ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը՝ հավելելով, որ Արցախ վերադառնալու և Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների՝ մեր վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում վերահաստատվելու կոչին, արդեն 300 քաղաքացի է արձագանքել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում