ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆինանսական օժանդակությունը. այդ ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջիկա օրերին գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում մարտից Արցախի քաղաքացիներինևս 4 ամսովկտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն՝յուրաքանչյուր անձի գծով:
Ծրագրի համարբացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: «Պատերազմից հետո արդեն ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Արցախի 100 հազարից ավելի քաղաքացու»,- ասաց Առաքելյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ: