Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Գոհար Սիմոնյանը կգործուղի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն. որոշումն ընդունվեց

Գոհար Սիմոնյանը կգործուղի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն. որոշումն 
ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Գոհար Սիմոնյանին մեկ տարով գործուղում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 2015 թվականի մարտի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն»,- ասված է որոշման նախագծում:

Գոհար Սիմոնյանը հաղթող է ճանաչվել ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մրցույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am