Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավինյանը ներկայացրեց երկրում մարդահամար անցկացնելու ժամկետները

Ավինյանը ներկայացրեց երկրում մարդահամար անցկացնելու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:

«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019թ.-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասաց Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]