Հասարակական

Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական բնույթ է կրում. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է 69 անձի

1 րոպեի ընթերցում

Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական բնույթ է կրում. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է 69 անձի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,-հայտնեցին Ավինյանի գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում