Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի փետրվարի 10-ի նիստի ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Օրենքի նախագծով՝ բուհերի կառավարման խորհուրդը կազմված է լինելու 9 անդամից, որոնցից հինգին նշանակում է կառավարությունը, լիազոր մարմինը: Ուզում եք, որ մենք հավատանք, որ հինգ անդամները լինելու են անաչառ և ռեկտորի ընտրության ժամանակ չեն կատարելու քաղաքական պատվեր»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]