Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մասնագետը Երևանի, այլ քաղաքների նորակառույց շենքերի սեյսմիկ կայունության առումով խնդիրներ չի տեսնում

Մասնագետը Երևանի, այլ քաղաքների նորակառույց շենքերի սեյսմիկ կայունության 
առումով խնդիրներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառույցների սեյսմակայության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանը Հայաստանի նորակառույց շենքերի սեյսմիկ կայունության և դիմացկունության հետ կապված խնդիրներ չի տեսնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Խաչատրյանը, խոսելով մայրաքաղաք Երևանի մասին, ասաց, որ շենքերի զգալի մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիների սեյսմիկ նորմերով:

«Երևանի շենքերի մեծ մասը չեն համապատասխանում ժամանակակից սեյսմիկ վտանգների պահանջներին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սեյսմիկ խոցելիության աստիճանի բարձրացմանը: Մայրաքաղաքում մի քանի բալ երկրաշարժ լինելու դեպքում կարող ենք շատ կորուստներ ունենալ: Այս առումով շատ խիստ կարևորվում են շենքերի մշտադիտարկումը, տեխնիկական վիճակի համալիր գնահատումը և միջոցների ձեռնարկումը: Գոյություն ունի համաշխարհային նոր մեթոդ, որը կոչվում է շենքերի ռեիննովացիա, այսինքն՝ հին շենքերը ենթակա են ուժեղացման: Այս ամենն էլ կհանգեցնի սեյսմիկ ռիսկի մակարդակի, խոցելիության նվազեցմանը»,- նշեց Խաչատրյանը:

 Այս ամենին զուգահեռ, մասնագետը վստահեցրեց, որ նորակառույց շենքերի շինթույլտվությունը, ինչպես նաև նախագծերի տեխնիկական փորձաքննությունը լիովին բավարարում են գործող սեյսմիկ նորմերին: Օրինակ բերելով Գյումրու նորակառույց շենքերը՝ նա շեշտեց, որ դրանց սեյսմիկ կայունության և դիմացկունության հետ կապված խնդիրներ չի տեսնում:

«Նոր շենքերը կառուցված են բոլոր նորմերին համապատասխան, ինչպես որ հարկն է»,- նշեց Արմեն Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]