1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ

Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման 
սակագները նվազել են 3 անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ 2020-ի հոկտեմբերից նվազել են 3 անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև 2020-ի սեպտեմբերի 24-ին ստորագրվել է համաձայնագիր փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին: Հոկտեմբերի 1-ից ծանրոցները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ իրականացվում են շուրջ 3 անգամ ավելի իջեցված գներով: Շուրջ 1.5 անգամ էլ նվազել են Հայաստանի մարզերից Ռուսաստանի այլ մարզեր փոստային փոխադրումների սակագները»,- ասաց Արշակյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի մարզերում սկսվել է նոր պիլոտային ծրագիր «Հայփոստի» կողմից՝ «Գյուղում, ինչպես քաղաքում»: Ծրագրի շրջանակում նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել մի շարք կոմերցիոն ծառայություններ: «Գյուղերում բնակվող հայրենակիցները կարող են, մասնավորապես, դեղեր պատվիրել և 3 օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքում նույն գնով, ինչ Երևանում կարող էին գնել: Երևանում առաքման համար քաղաքացիներից գումար չի գանձվելու»,-ասաց Արշակյանը:

«Հայփոստի» կողմից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ: «Արցախփոստին» են տրամադրվել պլանշետներ՝ թոշակների վճարման համար: Այս ամենը անվճար է իրականացվել փոստի կողմից»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]