Ինովացիա

ՏՏ ոլորտում անվճար վերապատրաստում՝ պատերազմի մասնակիցների համար. պետությունը կսկսի պիլոտային ծրագիր

1 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտում անվճար վերապատրաստում՝ պատերազմի մասնակիցների համար. պետությունը կսկսի պիլոտային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կսկսի «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագիր, որի նպատակն է պատերազմի մասնակիցներին ապահովել մասնագիտական վերապատրաստմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«2021-ին հանդես կգանք «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով: Դա կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը: Կփորձենք օգտակար լինել, որ հաշմանդամություն ստացած զինվորներն անցում կատարեն ՏՏ ոլորտ և ունենան իրենց թե անձնական մասնագիտական զարգացումը, և թե իրենց գիտելիքները ծառայացնեն երկրի զարգացման համար»,- ասաց Արշակյանը:

2020-ի վերջին որոշում է ընդունվել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս, ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև մասնակիցների համար նախարարության՝ 18 ուղղություններով իրականացվող դասընթացները կազմակերպվեն անվճար հիմունքներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում