Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Մայիս

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը կառուցել

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը 
կառուցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում հաստատվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծի մեջ նշվում է, որ  Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է fինանսական պայմանագիր։ Նշված ֆինանսական պայմանագիրը հաստատվել է Երեւան քաղաքի ավագանու կողմից 2017թ. դեկտեմբերի 26-ին: >Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:

Քաղաքապետի տեղակալը Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում:

Նրա խոսքով` դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երեւանի ավագանու հավանությունը:

«Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ: 2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Դրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը շահագործման կհանձնվեն մոտակա օրերին »,- եզրափակեց Սարգսյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ