Երևանի ավագանու նախկին անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը փոխանցվեց Անուշ Քլոյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվել է դաշինքի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
2020 թվականի դեկտեմբերի 22-ին Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։