Մեկ տարում բենզինի գինը նվազել է 9.5%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 20.2%-ով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 9.5% և 20.2%-ով։
Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021-ի հունվարին 2020-ի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 3.1% և 3.8%-ով։