Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության ճյուղերի համախառն արտադրանքն աճել է 1.5%-ով

ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության ճյուղերի համախառն արտադրանքն աճել է 
1.5%-ով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության ճյուղերի համախառն արտադրանքի ծավալը 2021-ին, ընթացիկ գներով,  կազմել է 850 մլրդ 96.2 մլն դրամ (մոտ 1 մլրդ 738 մլն 402.5 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա համեմատ աճել 1.5%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին թողարկվել է 819 մլրդ 311.9 մլն դրամի արտադրանք կամ 2020-ի նույն ամիսների ցուցանիշից 1.4%-ով ավելի, որից բուսաբուծության ճյուղի ծավալը կազմել է 383 մլրդ 850.3 մլն դրամ (ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը` բնահողի պատրաստում, ցանք և այլն) և 2019-ի ցուցանիշը գերացազնցել 2.3%-ով, իսկ անասնապահության ոլորտում թողարկվել է 435 մլրդ 461.6 մլն դրամի արտադրանք (աճը՝ 0.6%)։

Ձկնորսության ոլորտի արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 30 մլրդ 784.3 մլն դրամ, որը 2019-ի ցուցանիշից 4.4%-ով ավելին է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am