Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից
17:40, 8 Փետրվար 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում երկրի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
«Ինձ պետք է Փաշինյանի օգնությունը: Խնդրում եմ: Ես փնտրել եմ որդուս, որպեսզի գտնեմ նրան: Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը մեզ ընդաջառ չի գնացել»,- հայտնել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ միակ ելքը համարելով Հայաստանի վարչապետին դիմելը:
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները նշել են, որ ՊՆ-ից իրենց չեն ընդունել և չեն պատասխանել իրենց հեռախոսազանգերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում