Հասարակական

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարները դիտարկել են երկկողմ հարաբերությունների առկա իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում