Հասարակական

Երևանում շահագործման է հանձնվել նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին

1 րոպեի ընթերցում

Երևանում շահագործման է հանձնվել նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շահագործման է հանձնվել ներկրված նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հարգելի՛ աջափնյակցիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները։ Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին»,- ասված է գրառման մեջ:

Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ 2021-ի հունվարի երկրորդ կեսից մայրաքաղաքում կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում